ՀԱԾՍԾՀ

ՀԱԾՍԾՀ, Inc-ը շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն է : Հայ-ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների հիմնադրամ կազմակերպությունների համառոտ ակնարկ Մենք նախապես շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Ձեր ժամանակի և՝ չափազանց կարևոր մարդասիրական ծրագրի նշանակալից մասը լինելու նկատառման համար:

ՀԱԾՀ- ի 17 տարվա պատմությունը և նվաճումները

Վերջին տասնյոթ տարիների ընթացքում Ձեզ նման մեծահոգի հովանավորների շարունակական ֆինանսական ներդրումները Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված և գործող «Հայ-ամերիկյան ծնողազուրկների Սուրբ Ծննդյան հիմնադրամ» շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպությանը հնարավորություն են ընձեռել կազմակերպելու տոնակատարություններ և տրամադրել նվերներ ՀՀ-ի և ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում և գյուղերում ապրող ավելի քան 220 000 երեխաների: Ի լրումս, մենք կարողացել ենք Հայաստանի տարբեր անկյուններում գտնվող բազմաթիվ հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների համար ապահովել ապրելու և ուսանելու պատշաճ միջավայր: Մենք հաջողությամբ ավարտեցինք Դալարիկի և Խարբերդի գիշերօթիկ դպրոցների, Տավուշի մարզում գտնվող Պառավաքարի դպրոցի, Սպիտակի շրջանի թիվ 1 դպրոցի, Կույր երեխաների դպրոցի և Գյումրու Յոթ հրեշտակների մանկապարտեզի վերանորոգման և վերականգնման ծրագրերը: Այս դպրոցներում սովորում են ավելի քան 1400 հաշմանդամ և ծնողազուրկ երեխաներ։ Այդ երեխաներից ոմանք ապրում են այնտեղ, քանի որ մենք նրանց համար ապահովել ենք ապրելու համար պատշաճ հարմարություններ և համապատասխան միջավայր: Մեր հիմնադրամը ավելի քան 2000 արկղ հագուստ, խաղալիք և սնունդ է ուղարկել այս դպրոցներում ապրող և այնտեղ հաճախող երեխաներին:

Առաքելությունը

Մեր կարիքավոր երեխաներին տրամադրել կացարաններ և ապահովել նրանց անվտանգությունը

Այս տարի՝ 2016-2017 թթ-ին, մենք կկենտրոնանանք երկու տարբեր գյուղերի երկու նոր գիշերօթիկ դպրոցների վրա: Այս գյուղերի դպրոցները սարսափելի պայմաններում են:

Անդամներ

Մեր կազմակերպությունը բաղկացած է 20 Խորհրդի անդամներից և 100 խորհրդատվական անդամներից:

Կազմակերպության անդամներ․

Նախագահ՝ Հովհաննես Բալայան
Փոխնախագահ՝ Օնիկ Մեհրաբյան

Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամը, ով 2015թ.-ի հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Գյումրիում, դարձավ ռուս զինվորի զոհը: Մեր կազմակերպությունը՝ ՀԱԾՍԾՀ, Inc-ը, մանկապարտեզն անվանեց «Յոթ հրեշտակների մանկապարտեզ»՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի:

Հուսով ենք, որ նման ոճիր այլևս երբեք չի կրկնվի: